This is a repeating eventMarch 19, 2022
Երուսաղէմի Ս. Յովհան հայրապետի, հայոց Ս. Յովհաննէս Օձնեցի հայրապետի, Ս. Յովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետներու յիշատակութեան օր
Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրը Հայաստանեայց Առաքելական եկեղեցին կը տօնէ Հայ եկեղեցւոյ նշանաւոր աստուածաբան-եկեղեցականներու՝ Ս. Յովհան Օձնեցի հայրապետի, Ս. Յովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետներու յիշատակութեան օրը: Ս. Յովհաննէս Օձնեցին,
Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրը Հայաստանեայց Առաքելական եկեղեցին կը տօնէ Հայ եկեղեցւոյ նշանաւոր աստուածաբան-եկեղեցականներու՝ Ս. Յովհան Օձնեցի հայրապետի, Ս. Յովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետներու յիշատակութեան օրը:
Ս. Յովհաննէս Օձնեցին, որուն կը մեծարեն նաև Իմաստասէր անունով, Հայ եկեղեցւոյ սրբացուած հայրապետներէն է: Ըստ վարքագիրներուն՝ հոգևոր ու մտաւոր կատարելութենէ զատ, ան կը փայլէր նաև արտաքին վայելչութեամբ: Գահակալութեան 11 տարիներու ընթացքին (717-728 թ.թ.) Յովհաննէս Օձնեցի կաթողիկոսը կարողացեր է դիմակայել բիւզանդական ու արաբական ճնշումներուն, պայքարեր է աղանդաւորութեան դէմ: Օձնեցին թողեր է հարուստ ու արժէքաւոր գրական ժառանգութիւն: Անոր «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականութեան մէջ իրաւաբանական առաջին մեծ ժողովածուն է, ուր մէկտեղ բերուած են եկեղեցական կանոնները: Ան յայտնի է նաև իբրև բազմաթիւ ճառերու հեղինակ և շարականագիր: Ս. Յովհաննէս կաթողիկոսի գլխաւոր ձեռնարկումներէն են Հայ եկեղեցւոյ բարեկարգման համար գումարուած 726 թուականի Դուինի ժողովը, ինչպէս նաև նոյն թուականին` Հայ և Ասորի եկեղեցիներու միութեան ամրապնդման նպատակով կազմակերպուած Մանազկերտի ժողովը: Ս. Յովհաննէս Օձնեցի Հայրապետի շիրիմը կը գտնուի իր հայրենի Օձուն գիւղի մօտ` Արդուի գիւղի Սրբանէս (Ս. Յովհաննէս) եկեղեցւոյ բակին մէջ, որ նուիրական ուխտատեղի դարձեր է հաւատացեալ հայութեան համար:
Իրարու հետ կապուած են Ս. Յովհաննէս Որոտնեցի (1315-1388) և Ս. Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետներու անունները: Ս. Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցւոյ «Եռամեծ» վարդապետն ու խոշորագոյն աստուածաբանը, ուսանելով Ս. Յովհաննէս Որոտնեցու մօտ, հետագային բարձրակէտին հասցուց իր ուսուցիչին կողմէն հիմնուած Տաթևի նշանաւոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստուածաբանական մեծարժէք աշխատութիւններու եւ քարոզներու, որոնցմէ կ՛առանձնացուին «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգիրքերը: Տաթևացու գրառումներուն շնորհիւ, մեզի հասեր է նաև Որոտնեցու գրական ժառանգութենէն մաս մը:
Հայ եկեղեցւոյ երեք սուրբերու հետ միատեղ նոյն օրը կը նշուի նաև 4-րդ դարի Երուսաղէմի Ս. Յովհան Հայրապետի յիշատակութեան օրը: Երուսաղէմի հայրապետը յայտնի քարոզիչ էր:
more
Time
March 6, 2021 All Day(GMT-05:00)