Back

This is a repeating event

Ս. Ղևոնդեանց քահանաներու յիշատակութեան օր

09febAll DayՍ. Ղևոնդեանց քահանաներու յիշատակութեան օր

Ղևոնդեան քահանաները Աւարայրի ճակատամարտին սրբացած քաջորդիներն են: Անոնք կը քալէին հայոց բանակի առջևէն և իրենց բոցաշունչ խօսքերով կը քաջալերէին, ոգի ու ուժ կը հաղորդէին Քրիստոսի եկեղեցիին և հայոց ինքնութեան համար պարսից զօրքերուն դէմ ոտքի ելած հայ մարտիկներուն: Տարիքով աւագը Ղևոնդ Երեցն էր, որուն անուան կողքին Հայ պատմիչները կը յիշատակեն նաև Յովսէփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունեացի, Բասենեաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշէ կամ Մուշէղ քահանայի, Արշեն երեցի, Սամուել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկաւագներու անունները: Վարդանանց հերոսամարտէն ետք պարսից Հազկերտ արքան վրէժխնդիր եղաւ հայոց քաջերէն: Անոր հրամանով նահատակուեցան հայոց քաջարի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցին Ղևոնդեանց սուրբերու յիշատակը կը նշէ Բուն Բարեկենդանին նախորդող Երեքշաբթի օրը:

more

Time

February 9, 2021 All Day(GMT-05:00)