Back

This is a repeating event

Ս. Վարդանանց զօրավարներու և 1036 վկաներու յիշատակութեան օր

11febAll DayՍ. Վարդանանց զօրավարներու և 1036 վկաներու յիշատակութեան օր

451 թուականի Մայիսին, Աւարայրի ճակատամարտին, հայրենիքի, Հայ Եկեղեցիի և քրիստոնէական հաւատի պահպանման համար նահատակուած Վարդանանց զօրավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիի մեծագոյն սուրբերէն են: Իրենց նահատակութեամբ անոնք հաստատեցին հայ ժողովուրդի ապրելու կամքը և գոյատեւելու իրաւունքը: Հայաստանի մէջ քրիստոնէութիւնը ընդունելէն ի վեր Հայ Եկեղեցին սերտօրէն կապուած եղեր է հայրենիքի պաշտպանութեան գործին: Անոր վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զօրքերու դէմ մղուած պատերազմին, Հայ մարտիկներու կողքին էր Հայոց եկեղեցին՝ Յովսէփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդութեամբ: Մարտէն առաջ Հայ հոգևորականները ոչ միայն կը քաջալերէին զօրքին մակաբայեցիներու օրինակով, այլև մկրտութեան և Սուրբ Պատարագի խորհուրդով առաւել կ՚ամրապնդէին նուիրեալներու հաւատն ու ոգին: «Եւ սեղան դնելով` ամէնասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև աւազան, և եթէ զօրքի բազմութեան մէջ չմկրտուած մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առաւօտեան Սուրբ Հաղորդութիւն ընդունեցին», կը գրէ Եղիշէ պատմիչը Վարդանանց պատերազմէն առաջ կատարուածի մասին: Ս. Վարդանանց տօնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ և հայկական բոլոր եկեղեցիներուն մէջ կը մատուցուի Սուրբ Պատարագ:

more

Time

February 11, 2021 All Day(GMT-04:00)