Back

This is a repeating event

Աւետում Ս. Աստուածածնի

07aprAll DayԱւետում Ս. Աստուածածնի

«Օրհնեալ ես դու ի կանայս, և օրհնեալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43)

Ամէն տարի ապրիլ 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կը նշէ Ս. Մարիամ Աստուածածինի Աւետման տօնը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այդ օրը հռչակեր է որպէս մայրերու և մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան օր:

Ապրիլ 7-ին բոլոր եկեղեցիներուն մէջ Ս. Պատարագ կը մատուցուի, և մայրութեան բերկրանքի սպասող կանանց օրհնութեան կարգ կը կատարուի:

«Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստուծոյ կողմէն ուղարկուեցաւ Գալիլիայի քաղաք մը, որուն անունը Նազարէթ էր, կոյսի մը մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մարդու մը հետ՝ Դաւիթի տունէն: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով անոր մօտ, ըսաւ. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է… Մի՛ վախնա՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստուծմէն դուն շնորհ գտար: Եւ ահա՛ դու կը յղիանաս և կը ծնիս որդի մը և անոր անունը Յիսուս կը դնես: Ան մեծ պիտի ըլլայ և Բարձրյալի որդի պիտի կոչուի: … Ու անոր թագաւորութիւնը վախճան չպիտի ունենայ»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի աւետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանչցած: Սակայն, իմանալով իրողութիւնը, ըսաւ. «Ահաւասիկ ես կը մնամ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. 1:38): Այս է աւետման այն գեղեցիկ պատմութիւնը, որ մեզ Սուրբ Գիրքը փոխանցեր է:

more

Time

April 7, 2021 All Day(GMT-05:00)