Back

This is a repeating event

Գալստեան Կիրակի

21marAll DayԳալստեան Կիրակի

Մեծ Պահքի վեցերորդ Կիրակին կը կոչուի Գալստեան: Այս Կիրակին Յիսուս Քրիստոսի Առաջին Գալստեան` մարդեղութեան յիշեցումն է: Հաստատուեցաւ այն ճշմարտութիւնը, որ Փրկիչի Գալուստով հնարաւորութիւն ընձեռուեցաւ մարդկութեանը առաջնորդուելու փրկութեան ուղիով: Այս Կիրակին միևնոյն ժամանակ Երկրորդ Գալստեան խորհուրդը ունի: Աւետարաններուն և Առաքեալներու թղթերուն մէջ Երկրորդ Գալստեանը նուիրուած բազում հատուածներ կան: Տէրը կը զգուշացնէ Երկրորդ Գալստեան և անոր նախանշաններուն մասին. «Զգոյշ եղէք, գուցէ մէկը ձեզի խաբէ, որովհետև շատերը կու գան իմ անունով ու կ’ըսեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. և շատերուն կը մոլորեցնեն: Պիտի լսէք պատերազմներու ձայներ և պատերազմներու լուրեր… Ազգ ազգի դէմ պիտի ելլէ, և թագաւորութիւնը՝ թագաւորութեան դէմ, և պիտի ըլլան սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց … Եւ բազում սուտ մարգարեներ պիտի ելլեն ու շատերուն պիտի մոլորեցնեն: Եւ անօրինութեան շատնալէն՝ շատերու սէրը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, ան պիտի փրկուի» (Մատթ. 24:4-13): Գալստեան Կիրակիի խորհուրդը համբերութեան, բարեպաշտութեան, առաքինութեան կոչն է, որովհետև հոգիի բիւրեղացմամբ և ճշմարիտ հաւատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստեանը:

more

Time

March 21, 2021 All Day(GMT-05:00)